Առողջապահություն 1.2009
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։
Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։
Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։
Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։
• Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։
• Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։
• Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։
• Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։
• Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։
• Ընդօրինակվող մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։
Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։
Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։
Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։
Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի ՀԱՄԲՕ, ձեռնաշարժությամբ զբաղվելը չի կարող վնաս հասցնել օրգանիզմին:
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի Իննա, ձեռնաշարժությամբ զբաղվելը հանցագործություն չէ, դա օրգանիզմի ցանկությունների բավարարման տարբերակ է՝ այլընտրանք չլինելու պարագայում: Ավելի լավ է մի կենտրոնացեք դրա վրա, և մի խարազանեք Ձեզ, այդ դեպքում Դուք դրան ավելի անտարբեր կվերաբերվեք և ավելի քիչ կանհանգստացմնի Ձեզ: Ամեն ինչ կկարգավորվի, երբ կգա ժամանակը և կանոնավոր սեռական կյանքով կապրեք:
gevorg
21.10.2014
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Lika, ամեն դեպքում հարկավոր է պահպանել զգուշավորություն:
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Garnik, ոչ, ձեռնաշարժության դեպքում առնանդամի անոթների լայնացումներ չեն լինում:
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Aro, ձեռնաշարժությամբ զբաղվելն ամենևին էլ բացասաբար չի անդրադառնում հետագայում երեխա ունենալու կարողության վրա:
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Aaaa ձեռնաշարժությամբ զբաղվելն ամենևին էլ չի բացասաբար չի անդրադառնում հետագայում երեխա ունենալու կարողության վրա:
DATO
28.09.2014
gevorg
19.09.2014
ani
18.09.2014
ՀԱՄԲՕ
17.09.2014
Իննա
17.09.2014
Lika
11.09.2014
Garnik
09.09.2014
Aro
07.09.2014
Aaaa
07.09.2014
Levon
31.08.2014
Մեդ-Պրակտիկ
28.08.2014
Հարգելի Irina, դա պայմանավորված է Ձեր արտաքին սեռական օրգանների գերզգայունությամբ: Մի անհանգստացեք:
irina
26.08.2014
Մեդ-Պրակտիկ
18.08.2014
Հարգելի Karo, ստորև ռռւսերեն հոդվածի հղում է, որը կօգնի՝ ստանալու Ձեր հարցի պատասխանը:
http://medportal.ru/enc/andrology/prepuce/5/
Մեդ-Պրակտիկ
18.08.2014
Հարգելի Karo, ստորև ռռւսերեն հոդվածի հղում է, որը կօգնի՝ ստանալու Ձեր հարցի պատասխանը:
http://medportal.ru/enc/andrology/prepuce/5/
Մեդ-Պրակտիկ
18.08.2014
Հարգելի Gagul, այդ բշտիկները տարբեր ծագման կարող են լինել, սկսած` սնկայինից, վերջացրած` սեռավարակներով: Դիմեք մաշկա-սեռավարակաբանի միայն համապատասխան հետազոտությունից հետո կպարզվի Ձեր խնդիրն ինչումն է կայանում:
ՄԿՄ
15.08.2014
Մեդ-Պրակտիկ
14.08.2014
Հարգելի ՄԿՄ, մեր կայքում բժիշկներ բաժնում որոնեք մանկաբարձ-գինեկոլոգի կամ պլաստիկ վիրաբույժի և Ձեր հարցը հղեք նրանց: Նրանք նաև կպատասխանեն ֆինանսական խնդրին առնչվող հարցին:
karo
13.08.2014
gagul
13.08.2014
Մեդ-Պրակտիկ
12.08.2014
Հարգելի Anna, մասնագետի կողմից հետազոտությունը և խորհրդատվությունը Ձեզ կազատի հետագա խնդիրներից, ինչը միանշանակ չի կարելի ասելհակառակ դեպքում:
ՄԿՄ
10.08.2014
Anna
08.08.2014
Մեդ-Պրակտիկ
08.08.2014
Հարգելի Anna, տրիխոմոնիազը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություն է: Այն կարող է դրսևորվել, երեք ձևով` ենթասուր, սուր կամ քրոնիկ` կրկնվող: ամենաակնառու նշաններն են հեշտոցային արտադրությունը, որը կարող է լինել տարբեր գույնի` դեղնականաչավուն, գորշադեղավուն կամ բաց դեղին գունի: Հատկանշական է նաև այդ արտադրության բավականին տհաճ հոտը: Այդ արտադրությունը բավականին առատ և փրփրանման է: Մյուս ախտանիշներն են հեշտոցում և արտաքին սեռական օրգաններում քորի և մրմռոցի զգացողությունը, սուր կտրող բնույթի ցավը միզարձակման ժամանակ (եթե ախտահարված է միզուկը), միզելու ցանկության հաճախացումը, սեռական ակտի ժամանակ դիսկոմֆորտը և ցավը:
Կարդացեք նաև
Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...
Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...
Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...
Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...
Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...
Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...
Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...
Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...
Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...
Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն